Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Հայաստանի միակողմանի կախվածությունը ռուսական բարեհաճությունից չարիք է. Բանակի արդիականացման հարցում չպետք է հենվել միայն ՌԴ-ի վրա

Պատերազմից հետո, հատկապես վերջին շրջանում ինչպես կառավարության նիստերի, այնպես էլ մարզային այցելությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակի արդիականացման անհրաժեշտության մասին։
Նախօրեին էլ Վայոց ձոր կատարած այցի ժամանակ վարչապետը նորից խոսել է նույն թեմայով՝ նշել, որ մեզ հարկավոր է պրոֆեսիոնալ բանակ, պետք է կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը։ Վերջերս էլ վարչապետը խոսել էր պայմանագրային զինծառայողներով համալրված բանակ ունենալու անհրաժեշտության մասին։

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ բանակի արդիականացման համար հարկավոր է կառուցվածքային փոփոխություն։ Պետք է լինի կադրերի լուրջ փոփոխություն, որպեսզի լինեն այնպիսի կադրեր, որոնք կհասկանան, թե մեր բանակին ինչ է պետք, ինչպիսի արդիական զենքեր են պետք: «Չպետք է լինի այնպես, որ գնվեն այնպիսի զենքեր, որոնք մեզ պետք չեն, բայց գնվեն՝ ինչպես եղավ պատերազմից առաջ, երբ սամալյոտները առանք, բերեցինք, ու տենց էլ մնացին չօգտագործված։ Պետք է դրա պատասխանատուները դեռ պատասխան տան, թե ինչի համար են սամալյոտներ պահանջել, երբ մեզ դրանք պետք չեկան։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ մեզ կոմպետենտ, պրոֆեսիոնալ մարդիկ են պետք, որոնք կարողանան հասկանալ, թե ինչ է մեր բանակին պետք։ Այո, ասում ենք արդիական բանակ, բայց պետք է հասկանալ՝ ինչ արդիական զենքեր են պետք։ Այո, մեզ նման պրոֆեսիոնալներ են պետք, որոնք կհասկանան, թե ինչպես կառուցեն, ստանան արդիական բանակ՝ համալրված արդիական զենք-զինատեսակներով, և իշխանությունից, կառավարությունից դա պահանջեն»,- ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է հաջորդ քայլերին, ապա Մելքոնյանի խոսքով՝ կարևոր է նաև ժամկետայինների ծառայության ժամկետի կրճատումը, պայմանագային զինծառայությունը խթանելը: «Այո, մեր հիմնական խնդիրը պետք է լինի ունենալ պրոֆեսիոնալ պայմանագրայինների բանակ, եթե ուզում ենք տարածաշրջանում ապրել ու ոտքի տակ չընկնել։ Մեզ ուժեղ բանակ է պետք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ բանակը հզորացնելու համար շատ երկար տարիներ պետք չեն. կարելի է և 5 տարվա մեջ ունենալ հզոր բանակ: «Եթե բոլոր փոփոխությունները լինեն, պրոֆեսիոնալ, կոմպետենտ մարդիկ, գործից հասկացողներ լինեն և լինի ֆինանս, ապա 5 տարվա մեջ մենք կարող ենք ունենալ հզոր բանակ։ Պետք է գնալ առաջ առանց հետ նայելու»,- եզրափակեց Մելքոնյանը։

Ի դեպ, նկատենք, որ երբ խոսք է գնում բանակի արդիականացման մասին, ապա նշվում է նաև, որ դա իրականացվելու է Ռուսաստանի հետ համատեղ։ Պնախարար Վաղարշակ Հարությունյանն էլ վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Հայաստանում ռազմական բարեփոխումների գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս պատերազմում Հայաստանի պարտությունը նաև ռուսական զենքի պարտությունն էր, ռուսական տեխնոլոգիայի, մտածողության, ռուսական համակարգի պարտությունն էր, և խիստ տարակուսելի է, թե այդքանից հետո ռուսները ինչ կարող են անել մեր բանակի մոդեռնիզացիայի համար: «Այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, շատ դեպքերում Ռուսաստանի զինանոցում չկա։ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, դիտարկի այլ առաջարկներ։ Ադրբեջանը նույնն է անում։ Ադրբեջանը թեկուզ 80 տոկոսով զինվեց մեր ռազմավարական դաշնակցի կոտրված ձեռքով, բայց իր զինատեսակների նորագույն խմբերը Ադրբեջանը ձեռք բերեց այլ երկրներից՝ ընդ որում, կարողանալով քողարկել իր հարձակողական նպատակները միջազգային հանրությունից։ Իսկ Հայաստանի նպատակները պաշտպանողական են, և այդ առումով Հայաստանը ոչ մի խոչընդոտ չի կարող ունենալ»,-ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ այս հարցում նախաձեռնողականությունը պետք է Հայաստանինը լինի, քանի որ այլ երկրներ չեն գալու մեզ ծեծելով ստիպեն, որ իրենց առաջարկները ընդունվեն. «Հայկական կողմը ինքը պետք է ակտիվ լինի։ Մենք չպետք է տուրք տանք ինչ-որ բաների։ Եթե այլ առաջարկներ ռուսներին դուր չի գալիս, դա իրենց խնդիրն է։ Մեր դուրն էլ շատ բան չի գալիս, հետո՞ ինչ։ Թող գնան ու մի կերպ դիմանան նոր իրողություններին։ Հետևաբար Հայաստանը պետք է ակտիվ քայլեր անի, քանի որ կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի միակողմանի կախվածությունը ռուսական բարեհաճությունից ուղղակի չարիք է, և այդ չարիքից ձերբազատվելը բացարձակ առաջնահերթություն է՝ եթե մենք չենք ուզում նորից այդ չարիքից հարվածներ ստանալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում