Thursday, 11 06 2026
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ

Որևէ կերակրատեսակ չունենք պատենտավորված. Սեդրակ Մամուլյան

Փաստ է, որ որևէ կերակուր, կերակրատեսակ չունենք պատենտավորված, այնինչ վրացիները դեռ խորհրդային տարիներին էին ամրագրել իրենց խոհանոցը՝ ֆիքսել որպես ազգային վրացական խոհանոց: Օրինակ՝ խաշը կամ կուբատին, որը մեր բումբարիի տարատեսակն է, որոշ փոփոխություններ անելով՝ ֆիքսել են որպես վրացական կերակրատեսակ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հայկական խոհանոցի ու ճաշատեսակների պատենտավորման անհրաժեշտության մասին՝ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Ըստ նրա՝ կարևորն այն չէ, թե ինչու են օտարները պատենտավորում մեր ազգային ճաշատեսակները, կարևորն այն է, թե մենք ինչու չենք պատենտավորում դրանք, բացի այդ, նրանք նույնությամբ չեն վերցնում մեր ճաշատեսակները, այլ դրանք ենթարկում են որոշակի փոփոխության՝ ավելացնում են մեկ կամ երկու բաղադրամաս՝ դարձնելով իրենցը, ինչը տեսականորեն ընդունելի տարբերակ է:
«Օրինակ՝ նույն խաշին վրացիները վերջում ավելացնում են կարագով սոխեռած: Այն արդեն դառնում է այլ կերակուր: Օրինակ՝ չախոբիլին հայկական խոխոբ կերակրատեսակն է՝ նույն բաղադրամասերն ունի՝ հավի միս, սոխ: Մենք՝ հայերս, թթու միջավայրն ստացել ենք նռան հյութով, վրացիները՝ լոլիկով, ու խոխոբը դարձել է չախոբիլի»,- ասաց Ս. Մամուլյանը՝ ընդգծելով, որ ուրիշներին մեղադրելու փոխարեն, պետք է մերը պահպանել, լուսաբանել, գովաբանել, տարածել:

«Ի վերջո, կերակրատեսակները կրողներն են, որ պահպանում են, իսկ կրողները պետք է հետամուտ լինեն և առանց վախենալու, քաշվելու ու հպարտությամբ իրենց աշխատանքներում օգտագործեն հայկական կերակրատեսակներ»,- ասաց նա՝ նշելով, որ տոլմա կերակրատեսակը շատ այլ ազգեր ևս ունեն, սակայն մեր խնդիրը պետք է լինի զարգացնել տոլմայի տարատեսակները:

«Փոխանակ ժողովրդին տեղեկացնենք, թե ինչ է տոլման, ինչ բառից է առաջացել, սկսում ենք ավելոդ բանավեճի մեջ մտնել ադրբեջանցիների, վրացիների հետ: Պետք է պատրաստել այդ կերակրատեսակը, պարզել դրա ծագումն ու լուսաբանել այն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարցը պատերազմի ու կռվի հարց չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում