Ամերիկյան Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ոստիկանությունը հաղորդում է անհայտ տղամարդու կողմից քաղաքի փողոցներից մեկում հրաձհության մասին, որի արդյունքում զոհվել է երեք մարդ:
«Սևամորթ տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ Great Hills Trail և Rhine Creek Parkway փողոցների խաչմերուկում` սպանելով երեք մարդու», – հաղորդել են ոստիկանությունից:
Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կրում է կենցաղային բնույթ: Մեղավորի ինքնությունը պարզվել է, նա 41-ամյա տեղացի սևամորթ բնակիչ է, որն արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից: