Մեծ Բրիտանիայում քննվող գործի շրջանակներում թալիբներին կտտանքների ենթարկելու՝ մատները կտրելու և հավաքելու մեջ կասկածվում է մի զինվորական:
Կասկածյալը ծառայում է Աֆղանստանի հարավային Հելմանդ շրջանում, որտեղ մարզում են աֆղանցի ոստիկաններին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կասկածները շատ լուրջ են, սակայն չի նշել՝ կասկածյալին ազատել են ծառայությունից, թե՝ ոչ:








































