Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազանդներին պետք է ճանապարհից հեռացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար եւ զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին եւ տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։ Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել եւ հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, եւ իրավապահ ու ուժային համակարգի առջեւ հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, եւ դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել եւ համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է եւ քաղաքական կամակատարը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17․04.21թ. համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում