Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

Իսրայելին են մեղադրում այս հարձակումները կազմակերպելու, ղեկավարելու և գործադրելու մեջ

Միջազգային մամուլը, անդրադառնալով ապրիլի 11-ին Շահիդ Ահմադի Ռոշան անվան ուրանի հարստացման օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած պայթյունին, դիտարկում է Իսրայելի կողմից տեղի ունեցած օպերացիա՝ ի պատասխան Պեկին-Թեհրան գործարքին:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը կարելի է համարել Իսրայելի կողմից Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված հերթական սադրանք, որի նպատակն է՝ առանց Իրանի հետ ուղղակի ռազմական բախման մեջ մտնելու խոչընդոտել Իրանի միջուկային գործունեությունը և խափանել Իրանի կողմից այս անգամ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում տեղակայված նոր սերնդի ցենտրիֆուգների ուրանի հարստացման աշխատանքները: Շահմուրադյանը հատկանշական է համարում այն, որ Նաթանզի միջուկային համալիրը նախկինում ևս Իսրայելի կողմից ենթարկվել էր «Ստաքսնեթ» համակարգչային վիրուսով կիբեր հարձակման, իսկ 9 ամիս առաջ դարձյալ Նաթանզի միջուկային օբյեկտի ուրանի հարստացման ցենտրիֆուգների համալիրի մի բլոկում տեղի էր ունեցել մի մեծ պայթյուն: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բոլորը միանշանակորեն Իսրայելին են մեղադրում այս հարձակումները կազմակերպելու, ղեկավարելու և գործադրելու մեջ:

«Իրանցի պաշտոնյաները, դատապարտելով այս հուսահատ քայլը, հայտարարել են, որ Թեհրանը համապատասխան գործողություններ է ձեռնարկելու դեպքի հեղինակների և նրանց հովանավորողների դեմ: Այդ դեպքում կարելի է ենթադրել, թե իրանցի պաշտոնյաների սպառնալիքների հասցեատերերը ովքեր են»,- ասաց Սահակ Շահմուրադյանը:

Նրա խոսքերով՝ պատահական չէ, որ Իսրայելը թիրախավորել է Նաթանզի միջուկային օբյեկտը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար, գեներալ Լոյդ Օստինը ապրիլի 11-ին մեկնել էր Իսրայել Նեթանյահուի կառավարության պաշտոնյաների հետ բանակցելու համար:

«Փաստորեն սա Իսրայելի կողմից մեսիջ էր թե՛ Իրանին և թե՛ ԱՄՆ-ի նոր վարչակազմին, որ Իսրայելը չի հանդուրժում ՀԳՀԾ-ի հարցով կողմերի միջև կայանալիք համաձայնությունը և, հարկ եղած դեպքում, ժամանակին կարող է ուղղակի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ նպատակ ունենալով երկարաձգել Իրանի ուրանի հարստացման և ցենտրիֆուգների տեղակայման գործընթացը, այսպիսով նաև երկարացնել ՀԳՀԾ-ի բանակցությունների գործընթացը»,- հավելեց նա:

Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, կասկած չկա, որ Նեթանյահուն փորձում է անուղղակիորեն ազդել Վիեննայում Իրանի և 4+1 խմբի միջև ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ընթացող բանակցությունների վրա, որին այս անգամ նաև անուղղակի ձևաչափով առաջին անգամ մասնակցում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը:

«Ինչպես հայտնի է, Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի բանակցություններում Իրանը վայելում էր իր ավանդական դաշնակիցներ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը: Չինաստանի համագործակցության պայմանագիրը Թեհրանի ղեկավարությանը ավելի է գոտեպնդել ամուր դիրքերից ներկա գտնվել ՀԳՀԾ-ի բանակցություններում և, միջուկային հարցի շուրջ մանևրելով, փորձել իր առավելագույն շահերը պաշտպանել՝ և՛ ԱՄՆ ճնշումներից խուսափելու, և՛ իր տնտեսությունը վերականգնելու հեռանկարով: Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ Նաթանզի միջուկային օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում իրականացված հարձակումը համընկնում է նաև Իրանում կայացած Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա 15-րդ տարելիցին նվիրված միջոցառման և ավելին՝ Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սյե-Կյունի Թեհրան կատարած այցին: Հատկանշական է, որ Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի փոքր ձեռքբերումներից մեկը պետք է համարել ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեային ցույց տված թույլտվությունը այդ երկրի բանկերում Իրանի սառեցված ակտիվները ազատելու կապակցությամբ»,- հավելեց իրանահայ վերլուծաբանը:

Հենց այս ֆոնին, նրա խոսքերով, Հարավային Կորեայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր բարձրաստիճան պաշտոնատարներն ընդգծել են, որ ակնկալում են անհապաղ և գործնական լուծումներ ներկայացնել Իրանի արտարժույթի ռեսուրսների և Իրանի սառեցված ակտիվների ազատման խնդիրների լուծման համար:

Շահմուրադյանը նկատեց, որ Իրանն էլ հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի դիվերսիոն գործողություններն անպատասխան չեն մնա: Նաթանզի միջադեպից հետո Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջազգային հանրությանը և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել հակադարձել Իրանի թշնամիների միջուկային ահաբեկչությանը: Նա նշել է, որ ԻԻՀ-ը իրեն իրավունք է վերապահում գործողություններ իրականացնել այդ դեպքի հեղինակների, հանցագործների և պատվիրատուների դեմ: Հաշվի առնելով, որ եթե Իսրայելն է հարձակվել Նաթանզի միջուկային օբյեկտի վրա, այն պետք է համարել Թել Ավիվ-Թեհրան պատերազմի մեկ այլ նշան Արևմտյան Ասիայում: Իսկ առաջիկա օրերին անպայման հակադարձման և պատասխան գործողությունների հայտարարություններով, վստահաբար, հանդես կգան Իրանի ռազմական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնատարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում