Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Արաքս թռչնաֆաբրիկան» բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է

Մեծարգո պարոն Վարչապետ

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից հնչեցված հայտարարության կապակցությամբ, այն է՝ «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է իր խորը մտահոգությունը, քանի որ համապատասխան գերատեսչությունների կողմից Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։

Մասնավորապես՝

  1. դեռևս Զատիկից շատ առաջ՝ 2021թ. փետրվարի 12-ին, Ընկերությունը դիմել է պետական մարմիններին հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:
  2. Միաժամանակ 2021թ. փետրվարի 22-ին ՀՀ թռչնաբույծների միությունը՝ ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությամբ, դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որով հայտնել են Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը:
  3. Այնուհետև 2021թ. մարտի 1-ին Ընկերությունը կրկին անգամ դիմել է հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար: 2021թ. մարտի 3-ին վերը ներկայացված երկու թույլտվությունների մասով ստացվել է մերժում:
  4. Այնուամենայնիվ Ընկերությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետություն հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասել և շուկա է մտել միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում, սակայն, պետք է արձանագրենք, որ հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:

Մեծարգո պարոն Վարչապետ

Վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես Ձեզ ներկայացվել է մի շարք պետական մարմիննների կողմից։ Ընդհակառակը՝ հավի սննդային ձվի շուկայում խնդիրները նոր չեն, և գալիս են դեռևս 2019թ-ից: Ընկերությունը մտահոգ լինելով ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, բազմաթիվ անգամներ հանդիպումներ է ունեցել ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ, ինչպես նաև գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ որպես կապող օղակ՝ քննարկելու և լուծումներ տալու ոլորտում առկա խնդիրներին, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդպես էլ հարցին ընթացք չի տրվել: Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունները միտված են ոչ թե ոլորտում առկա մրցակցային խնդիրների կանխարգելմանը, այլ միայն առաջացած խնդիրների  արձանագրմանը և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հաճախ ոչ օբյեկտիվ պատասխանատվության միջոցների կիրառմանը, ինչն էլ հանգեցնում է առաջացած խնդիրների խորացմանն ու ոլորտի շարունակական քայքայմանը:

Ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը և հանձնարարականը համապատասխան գերատեսչություններին՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկումների շարք սկսելու և լուծումներ տալու հարցում:

Հ.Գ. Ձեր ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ հետպատերազմյան ծանր իրավիճակում կանգնած լինելով հայոց բանակի կողքին՝ առաջնագծում զինվորների արժանապատիվ ծառայության կազմակերպման նպատակով կառուցվել է շարժական կացարան, որը պետք է կրեր շարունակական բնույթ: Կացարանը 2021թ. փետրվարի 17-ին մեր ուժերով տեղափոխվել է համապատասխան վայր, սակայն մինչ օրս ինչ-ինչ պատճառներով չի հանձնվել շահագործման: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝

«ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում