Thursday, 25 06 2026
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

Սա իշխանության հանցավոր թերացումն է․ Աննա Կոստանյան

Իշխանությունները պարտավոր են նախընտրական շրջանում պատասխանել մի շարք հարցերի, որոնք հարցականների տեսքով պտտվում են հասարակության գլխում։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Պատերազմի հետևանքների և դրա պատճառների հանդեպ անողոք ենք լինելու։ Նախ, պատերազմից առաջ անհասկանալի՝ «ինչ ուզում ենք կամ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» դիվանագիտությունը, որին հաջորդեց պատերազմը, ընթացքում ոչ ադեկվատ ազդակներն  ու թմրեցնող քաղաքականությունը, ինֆորմացիոն բլոկադան, նոյեմբերի 9-ի անսպասելի հայտարարության կնքումը ժողովրդի մեջքի հետևում, որի իրավունքը չունեիք պարզապես՝ առանց քննարկելու ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Հետո սահմանազատում՝ անհասկանալի GPS-ներով, ոչ հայանպաստ պայմաններով, անհասկանալի քարտեզներով, մարդկանց խուճապ, այս պրոցեսի անհեռանկար շարունակություն Հայաստանի սահմաններին։ Իրավունք չունեք պարզապես թաքցնելու որևէ գործընթաց ժողովրդից»,- ասաց Կոստանյանը։

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանություններն անատամ ու անահամաչափ արձագանք են տալիս այսօր թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի կողմից հնչեցվող հայտարարություններին։

«Եթե չեք կարողանում դիվանագիտորեն համարժեք լեզվով խոսել, ապա, կարծում եմ, պետք է մի կողմ քաշվեք և թողնեք խոսեն նրանք, ովքեր կարող են խոսել։ Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմում կամ դրանից հետո և այն էլ 21-րդ դարում պիտի անողանաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք աշխարհին։ Մանիպուլյացիաներով ու ժողովրդահաճո խոսքերով այլևս հնարավոր չէ կուրացած ու թմրեցված պահել ժողովրդին։ Բավ է մեղավորներ փնտրել նախկինների կամ դրանց նախկինների մեջ, քանի որ պատերազմի առնվազն մեկնարկի և դրա ողբերգական ավարտի թիվ մեկ պատասխանոտւն առաջին հերթին դուք եք, քանի որ կարող էիք այն կանախտեսել, կանխել, բայց չեք արել»,- հավելեց նա։

Ըստ Կոստանյանի՝ խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է նախքան ընտրությունները քաղաքական գնահատական տալ վարչապետի իրարամերժ հայտարարություններին։ Սա շատ կարևոր չափորոշիչ է լինելու քաղաքացիների կողմնորոշման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում