Բրիտանացի արքայազններ Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր Հարրին առանձնացվելու են իրենց պապիկ՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողության ժամանակ, գրում է Guardian- ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի կողմից հրապարակված թաղման արարողության մանրամասները:
Պարբերականի համաձայն՝ ապրիլի 17-ին հուղարկավորության ժամանակ, Էդինբուրգի դուքսի դագաղին հետևելիս, Ուիլյամի և Հարրիի մեջտեղում լինելու է նրանց զարմիկը՝ Փիթեր Ֆիլիպսը:
Որոշումը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, կայացրել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
«Բոլոր պայմանավորվածությունները համաձայնեցված են, և դրանք արտացոլում են Նորին Մեծության ցանկությունները», – նշել են պալատում։