Wednesday, 24 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Ալիևը խաղո՞ւմ է, թե՞ իսկապես կա ԵՏՄ հարց. Հայաստանը պետք է սահմանի գինը

Ապրիլի 29-30-ին տեղի է ունենալու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կամ այլ կերպ ասած վարչապետների հավաքը: Այդ հավաքի առնչությամբ տարածվում է տեղեկություն, թե օրակարգում կարող է հայտնվել Ադրբեջանի ներգրավման հարցը, նախ՝ որպես դիտորդ: Այդ տեղեկատվության հիմք է ծառայել այն, ինչ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որին Բաքու այցի շրջանակում ընդունել էր օրերս: Ալիևը հայտարարել էր, թե Բելառուսը լինելով Հայաստանի հետ լավ հարաբերությամբ երկիր, լինելով ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում դաշնակից և միաժամանակ լավ հարաբերություն ունենալով Ադրբեջանի հետ, կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների միջնորդ: Թե ինչու է ռուսական մեդիափորձագիտական դաշտը այդ առնչությամբ եզրակացրել, որ օրակարգում կհայտնվի ԵՏՄ Ադրբեջանի ներգրավման հարցը, պարզ չէ: Որովհետև, այդ համատեքստում Ալիևի հայտարարությունը կարող է առաջացնել նաև հարց, թե ինչո՞վ նրան չի գոհացնում Պուտինի միջնորդությունը, որ տեղի է ունենում հայտնի եռակողմ ձևաչափով:

Ալիևը դժգո՞հ է Պուտինից, որ խոսում է Լուկաշենկոյի միջնորդության մասին: Միաժամանակ, Ադրբեջանի ԵՏՄ ներգրավման թեման պարբերաբար լողացել է մինչև պատերազմն էլ, վերջին տարիներին: Ընդ որում, այդ շրջանակում նշվում էր, թե Բաքուն պատրաստ է միանալ ռուսական այդ նախագծին, բավարարել Ռուսաստանի այդ ակնկալիքը, եթե Ռուսաստանն էլ բավարարի արցախյան հարցում Բաքվի ակնկալիքն ու ապահովի տարածքների «վերադարձը»: Այժմ ունենք վիճակ, երբ Ադրբեջանի համար դա ապահովել է Թուրքիան՝ հրահրված և կառավարած պատերազմով, իսկ Ռուսաստանը դրա արդյունքում ռազմական ներկայություն է հաստատել Արցախում, իհարկե հայկական վերահսկողության տակ մնացած նախկին ԼՂԻՄ կեսից մի փոքր ավելի հատվածում: Միաժամանակ սակայն, հայկական կողմի միջոցով Ռուսաստանը մեծ հավանականությամբ օրակարգ է բերելու նաև նախկին ԼՂԻՄ մյուս հատվածի դեօկուպացիայի հարց, այն առնվազն օգտագործելով իբրև Ադրբեջանի հանդեպ խաղաքարտ, հաշվի առնելով և այն, որ Ադրբեջանն էլ Թուրքիայի միջոցով փորձելու է խաղալ Ռուսաստանի դեմ: Ընդ որում, վերջին շաբաթներին նկատելի են այդ խաղի դրսևորումները, ինչին անդրադարձել եմ: Բաքուն այդ իմաստով դարձել է Անկարայի խաղալիք կամ գործիք: Ալիևը մի կողմից չկարողանալով դիմակայել դրան, մյուս կողմից հնարավոր է փորձում է ապահովագրվել Ռուսաստանի հակադարձ քայլերից և ռուս-թուրքական արանքում հայտնվելուց: Արդյո՞ք դրա համար է Բաքուն նրբորեն փորձում գցել եվրասիական խայծը և այդպիսով կանխարգելել Ռուսաստանին որևէ կոշտ քայլ, գրավել Մոսկվային: Կա՞ ԵՏՄ օրակարգում Ադրբեջանի հարցը ֆորմալացնելու իրական հանգամանք, թե՞ պարզապես շոշափվում է տրամադրություն, կամ ընդամենը փորձում է խաղալ Ալիևը: Ավելորդ է խոսել այստեղ Հայաստանի առանցքային դերի մասին: Երևանն անշուշտ չպետք է առաջնորդվի միարժեք մերժելու իրողությամբ, եթե կա իրական օրակարգ: Երևանը պետք է սահմանի իր համաձայնության արժեքը, որը պետք է սկսի հայ ռազմագերիների վերադարձի հարցից, սակայն ամենևին չսահմանափակվի դրանով և ներառի մի շարք այլ հարցեր, կապված ռեգիոնալ իրավիճակի, Արցախի հարցին առնչվող իրավա-քաղաքական խնդիրների հետ: Հայաստանը պետք է սահմանի առավելագույն բարձր քաղաքական գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում