Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

39 մանկապարտեզ, 158 կմ ասֆալտապատված ճանապարհներ. Պապիկյանը ներկայացրեց 2020-ի աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի քննարկմանը ներկայացրեց նախորդ տարի նախարարության իրականացրած աշխատանքները:

Նախարարը հիշեցրեց՝ որքան բարդ տարի է եղել 2020-ը տնտեսական առումով, բայց նաև հավելեց, որ դրական արդյունքներ էլ կան:

«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման շրջանակում 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվել է 14.3 միլիարդ դրամ: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 միլիարդ դրամ, համայնքների ֆինանսավորումը՝ 11 միլիարդ, իսկ այլ կազմակերպությունների և մասնավորների ներդրումը՝ շուրջ 700 միլիոն: Սա մեր այն ձեռքբերումն է, որ հնարավորություն ենք ստեղծել համայնք-պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ապահովել համայնքային ենթակառուցվածքների զարգացումը»,- նշեց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ 2020 թվականի ընթացքում իրականացվել է.

  • բնակավայրերի փողոցների կառուցում կամ նորոգում՝ 169 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 29 տոկոսը՝ 14.3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, և 158 կմ ասֆալտապատված և սալիկապատված համայնքային ճանապարհներ:
  • Խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերի կառուցում և նորոգում՝ 64 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 11 տոկոսը կամ 4.2 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
  • Ոռոգման համակարգերի կառուցում և նորոգում՝ 37 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 6 տոկոսը՝ 1.1 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
  • Փողոցային լուսավորություն՝ 87 ծրագիր, ընդհանուրի 14 տոկոսն է՝ 1.4 միլիարդ ընդհանուր արժեքով:
  • Վերականգնող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, 17 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 3 տոկոսը՝ 303 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
  • Բնակավայրերի գազիֆիկացում:
  • Մանկապարտեզների կառուցում և վերակառուցում՝ 39 ծրագիր՝ 1.6 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
  • Հասարակական շենքերի, մշակութային տների, համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում՝ 1.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով՝ 70 ծրագիր:

«2020 թվականին ապահովվել է համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակական ընթացը, որի շրջանակում 28 միավորված համայնքներին տրամադրվել է մեքենասարքավորումների և գործիքների շուրջ 1.85 միլիարդ դրամ արժեքով գյուղտեխնիկա և սարքավորումներ, շուրջ 500 միլիոն դրամ արժեքով տրամադրվել է 100 կ/վտ ընդհանուր հզորությամբ 5 արևային կայան՝ շուրջ 30 միլիոն դրամ արժողությամբ: 6 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավում և մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ 280 միլիոն դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ կատարվել է 2.66 միլիարդ դրամի ներդրում»,- նշեց նախարարը:

Նախորդ տարի մեկնարկել է նաև 1988-1991 թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում Կառավարության որոշմամբ շուրջ 2.1 միլիարդ դրամ տրամադրվել է 188 ընտանիքի բնակարանային խնդիրների ապահովման համար:

«Մեկնարկել է Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 մեգավատտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքների փուլը: Կառուցման փուլում են մինչև 5 մեգավատտ դրվածքային հզորությամբ 46 արևային կայանները»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ դադարեցվել է 10 ընդերքօգտագործման իրավունք: Տրված զգուշացումների արդյունքում 217 միլիոն դրամից ավելի պարտք է վճարվել պետբյուջե:

«Իրականացվել է 13 հեռացող ջրանցքների վերականգնում՝ մոտավորապես 51 կմ երկարությամբ, և ինքնահոս համակարգերի՝ Մեղրի, Գեղարդալիճ, Քաղցրաշեն, Բաղրամյան, Նորակերտ, վերականգնում: Վերականգնվել է մայր ջրանցքների 8-կիլոմետրանոց հատված, 22 երկրորդ կարգի ջրանցքների՝ 60 կմ, և երրորդ կարգի ջրանցքների՝ շուրջ 60 կմ»,- նշեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում