ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ օգտագործելով․ «ձեր թիմակցիներ» արտահայտությունը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է ՀՀ, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է։ Եվ ձեր շուրքերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում։ Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում» ,- ասաց Փաշինյանը։