Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ թեկնածուն կամ պետք է լինի պրոֆեսիոնալ, կամ ունենա հմտություն պաշտպանելու հանրության, պետության ձայնը, կամ ավելի լավ է` երկուսը միասին. «Թեկնածուի պատասխանները ինձ չգոհացրեցին»:
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից չպետք է տալ վատ մեսիջներ և ասել, որ ավելի վատ է լինելու. «Մենք ունենք անխափան էլեկտրամատակարարում: Մենք պետք է մեր ժողովրդին ոգևորենք, որպեսզի նրանք դրական ապագայի ակնկալիքով ապրեն այս երկրում»:
Մանրամասն՝ տեսանյութում: