Թուրքական Cumhuriyet թերթը վկայաբերում է Աբդուլլա Գյուլի խոսքը. «Կես միլիարդ բնակչությամբ ԵՄ-ն չպետք է վախենա 60-70 միլիոնանոց մի երկրից: Եթե ընդհանուր դեմոկրատական արժեքներ ենք դավանում, ուրեմն մնացյալն անընդունելի են»: Ապա այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման թեման ազգայնական ուժերի կտրուկ հակազդեցությանն է արժանանում, Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի համար, այլեւ ողջ տարածաշրջանի կայանության ապահովման համար: Այդ իսկ պատճառով էլ, Գյուլի խոսքով, իրենք վճռականորեն են շարունակում կարգավորման գործընթացը: