Իրանում գործարկվել են առաջադեմ ցենտրիֆուգներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ակտիվացնել ուրանի հարստացման գործընթացը: Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հարյուր վաթսունչորս IR6 ցենտրիֆուգից բաղկացած շղթան կարող է 10 անգամ ավելացնել արտադրությունը:
Մեկնարկը տեղի է ունեցել Նաթանզի միջուկային օբյեկտում: Միևնույն ժամանակ, Ռոհանին ևս մեկ անգամ նշել է, որ իրանական միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ ատոմը:
Նրա խոսքով, իրանական օրենսդրությունն արգելում է հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող զենքի ստեղծումը: