Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մեզ պետք չեն այդպիսի երաշխիքներ

Երևի թե ամենից շատ մենք՝ հայերս ենք զգացել Ռուսաստանի տարածաշրջանային դեստրուկտիվիզմի պտուղները:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը փորձեց գտնել տարածաշրջանային քաղաքականության նոր մոդել, և փորձեց այդ մոդելը համապատասխանեցնել համաշխարհային քաղաքականության արդիական չափանիշներին: Սակայն, ներպետական կյանքի կազմակերպման գործը տապալելուց հետո Ռուսաստանը փաստորեն տապալեց նաև արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ և հարավկովկասյան ուղղությամբ:

Բանն այն է, որ տարածաշրջանային նոր քաղաքականության մոդելի ներքին բազիս Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ ապահովել, և, ի վերջո, Պուտինի հետ իշխանության վերադարձած խորհրդա-ռուսական ՊԱԿ-իզմը նաև իր արտացոլումն ունեցավ հարավկովկասյան ռեգիոնի հանդեպ ռուսական քաղաքականության վեկտորում: Այն վերստին վերադարձավ խորհրդային արժեհամակարգի տիրույթներ՝ հենվելով մահակի, խարդավանքների, ստվերային գործարքների և սպառնալիքների վրա:

Հետխորհրդային ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանն այդպես էլ որևէ արդիական արժեք չի ներդրել Հարավային Կովկասում: Ավելին, Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ որևէ արդիական գործընթաց չի կազմակերպել և չի իրականացրել, չի փորձել մրցունակ որևէ քաղաքական, տնտեսական կամ գաղափարական տեխնոլոգիա ներմուծել Հայաստան: Հայաստանում, վերջին տարիներին կարծես թե արդեն էապես արմատավորվել է այդ իրողության վերաբերյալ պատկերացումը:

Հասարակությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի եղել և չի կարող լինել զարգացման գործընկեր: Մնացել է թերևս միայն անվտանգության երաշխավորության գործոնը՝ ի դեմս այն մտայնության, որ միայն ռուսները մեզ կպաշտպանեն արտաքին ագրեսիայից և դրանց չլինելու պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն մեզ վրա:

Իրականում, սակայն, դա լուրջ մոլորություն է: Մոլորություն է, որը արագորեն բացահայտվում է, երբ փորձում ենք պատկերացնել ժամանակակից անվտանգության բաղադրակազմը: Անվտանգության արդիական համալիրը ներառում է ավելի շատ հասարակական-համակեցության արժեքներ, քան՝ զենք ու զրահ: Դրանք, իհարկե, ներկայում էլ շարունակում են մնալ կարևոր գործոն, սակայն արդեն վեր են ածվում ընդամենը արժեքային համակարգերի արդյունավետ գեներացմանը և պաշտպանությանը նպաստող գործիքներ:

Անվտանգության ժամանակակից համալիրն առաջին հերթին ներառում է քաղաքակրթական կողմնորոշում՝ թե որ արժեհամակարգում ենք մենք: Եվ այս տեսանկյունից մենք հանգում են այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանը դառնում է նույնիսկ Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործոն, քանի որ արգելակում է Հայաստանի քաղաքակրթական ընտրության հնարավորությունը և փորձում մեր երկիրը հնարավոր և անհնար դեստրուկտիվ քայլերով պահել խորհրդա-ռուսական հնացած համակարգում, որտեղ մարդն արժեք չունի:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, խորքային, փիլիսոփայական իմաստով, Հայաստանի համար նույնիսկ անվտանգության երաշխավոր չէ: Միակ բանը, որ ռուսները կարող են երաշխավորել Հայաստանի համար՝ ճահճացումն ու գավառականացումն է:

Բայց մեզ իհարկե այդպիսի երաշխիքներ պետք չեն, քանի որ դրա համար մենք շատ թանկ կվճարենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում