«Իմ քայլը». ՀՀ նախկին իշխանությունները դատական համակարգ են ստեղծել, որը հնարավոր չէ փրկել նույնիսկ հեղափոխությամբ Սահմանադրական դատարանի դատավորները հասարակությանը զրկել են ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, եւ չեն հասկացրել՝ մարտի 1-ի գործը լուծվել է, թե՞ ոչ: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին: Դրա հիման վրա առաջին ատյանի դատարանը դադարեցրել է քրեական հետապնդումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ՝ հանցագործության փաստի բացակայության պատճառով: