Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել 30 տարեկանից ցածր անձանց չպատվաստել AstraZeneca-ի պատվաստանյութով՝ թրոմբոզի զարգացման բարձր ռիսկի պատճառով: Նման որոշում է կայացրել պատվաստանյութերի հարցով խորհրդատվական խումբը՝ ուսումնասիրության հիման վրա, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ համապատասխան պատվաստում ստանալուց հետո թրոմբ է առաջացել 79 մարդու մոտ, 19 մարդ մահացել է: Այս դեպքերը ծայրաստիճան հազվադեպ են, հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ օգտագործվել է ավելի քան 20 միլիոն դեղաչափ: Այնուամենայնիվ, ռիսկի և օգուտի հարաբերակցության հաշվարկը բժիշկներին թույլ է տվել պնդելու, որ երիտասարդների պատվաստման համար նախընտրելի է COVID-19-ի դեմ այլընտրանքային պատվաստանյութը: