Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է: Այս մասին հաղորդել է նախագահի աշխատակազմը:
«Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը անցնում է ինքնամեկուսացման, չնայած նա արդեն ստացել է COVID-19 պատվաստանյութի առաջին դեղաչափը», – ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի մոտ: Ապրիլի 3-ին Ղարիբաշվիլին և Զուրաբիշվիլին միասին մասնակցել էին բանահավաք Անզոր Էրկոմաիշվիլիի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը: Վրաստանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով մարտի 18-ին: