Մոլորակի բնակիչներին ամենից շատ անհանգստացնում է գլոբալ տաքացման հետ կապված խնդիրները, հակամարտություններն ու խտրականությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցման համապատասխան արդյունքների մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը:
Ըստ հարցման, մոլորակի բնակչության 67%-ը մտահոգված է գլոբալ տաքացումով և կենդանական ու բուսական աշխարհի տեսակների սրընթաց անհետացմամբ:
Նշանակությամբ երկրորդ կարևոր գլոբալ խնդիրը, ըստ մոլորակի բնակիչների, հակամարտություններն են ու բռնությունը: Երրորդ տեղում խտրականությունն ու անհավասարությունն է, իսկ չորրորդ հորիզոնականում՝ ջրի, սննդի և կացարանի անբավարարությունը: