Պակիստանի Փեշավար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է NATO-ի` Աֆղանստանում տեղակայված զորքերին վառելիք մատակարարող 16 մեքենա:
Ինչպես հայտնում է spb.rbc.ru -ն առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Պակիստանի տարածքը Աֆղանստանում NATO-ի զորքերի համար ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ միայն այս երկրով է հնարավոր վառելիք տեղափոխել Աֆղանստան:
Հիշեցնենք, որ համանման ահաբեկչություն տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին, երբ թալիբները հարձակվել էին վառելիքատար շարասյան վրա, պայթեցրել 6 մեքենա և սպանել 11 զինծառայողի: