Sunday, 07 06 2026
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության

Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ

Հաշվի առնելով 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտ քաղաքում քննվող Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակման և դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնց վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին.

Նկատի ունենալով, որ 2011 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մեր պաշտպանյալին և բռնություն գործադրել փաստաբանի նկատմամբ, որի վերաբերյալ մենք 2011 թվականի օգոստոսի 4-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և պահանջել ենք Մանվել Հազրոյանին անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետներին և հարուցել քրեական գործ: Չնայած նրան, որ նշված դեպքը լուսաբանվել է նաև լրատվամիջոցներով, նշված պահանջները մնացել են թղթի վրա.

Հայտարարում ենք, որ 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքում նշանակված Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Գևորգ Կոծինյանի թիվ 91250515 քրեական գործով դատաքննությանը, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, չենք կարող մասնակցել, քանի որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին դատավարության կողմերի, մասնավորապես՝ Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ:

Մեր մասնակցությունը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին կապահովենք այն ժամանակ, երբ ՀՀ դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք կերաշխավորեն ԼՂՀ գտնվելու ժամանակ մեր անվտանգությունը:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ՝

Փաստաբան՝ Էդմոն Մարուքյան

Փաստաբան՝ Կարեն Թումանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում