Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Զբոսանք Հայաստանում՝ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում. Асахи симбун (Օրաթերթ Ճապոնիայում)

Ճապոնացի հեղինակը խոսում է Հայաստան կատարած ուղևորության մասին: Հաճելի տպավորություն է թողել Երևանը, որը նա անվանել է «վարդագույն քաղաք»: Միևնույն ժամանակ, պատերազմի մթնոլորտը զգացվում է ամենուր: Բայց Հայաստանը Ադրբեջանի հետ միայն տարածքային կոնֆլիկտի մեջ չէ, նշում է հեղինակը: Նրանք պայքարում են միմյանց հետ նաև խոհանոցում:

Պատերազմի համը վարդագույն քաղաքում

Հայաստանի մայրաքաղաք Երևանը  ներկված է վարդագույն երանգներով: Ասում են, որ դա պայմանավորված է այս տարածաշրջանում որպես շինանյութ տարածված վարդագույն տուֆերի տարբեր ստվերների օգտագործմամբ։ Թերևս այդ պատճառով է, որ անդեմ սովետական ​​քաղաքների շրջանում Երևանը ջերմ տպավորություն է թողնում:

Ես սկսում եմ զբոսանքս Հանրապետության հրապարակից: Աբովյան փողոցով դեպի հյուսիս շարժվելիս աջ կողմում բացվում է  աշխարհահռչակ շանսոնի՝  Շառլ Ազնավուրի անվան փոքր հրապարակի տեսարանը։ Այս տարածքը շախմատիստների հիմնական վայրն է, ովքեր ցուցադրում են իրենց վարպետությունը մաաքուր օդում: Նրանց թվում ես տեսա աշխարհի նախկին չեմպիոն Լևոն Արոնյանին: Նա երեխաներին շախմատ է դասավանդում բաց երկնքի տակ:

Հաջորդիվ մի քանի եկեղեցիներ են տեսնելի, որոնցից մեկը Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված 13-րդ  դարում։ Այն Հայաստանի՝  ամենահին քրիստոնեական երկրի խորհրդանիշն է, որը արևելքում, արևմուտքում և հարավում սահմանակից է իսլամական պետություններ։ Հայաստանում քրիստոնեությունը ընդունվել է  4-րդ  դարում:

Այնուամենայնիվ, քրիստոնեությունը այս երկրում չի նշանակում արևմտյան աշխարհին պատկանելություն: «Մենք եվրոպացիներ չենք, այլ Միջին Արևելքի մարդիկ, Միջագետքի քաղաքակրթության իրավահաջորդները», – նշում է տուրիստական ​​գործակալության տնօրեն Ռոզաննա Բադալյանը: Հայաստանը «սեղմված» է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև: Դրանում միահյուսված են տարբեր մշակույթներ և արժեքներ: Այսպես է ծնվել հայկական ինքնագիտակցությունը: Տաճարի առաջ չորս աղջիկներ  նվագում էին քանոն կոչվող  ազգային գործիքը, որը  նման է ճապոնական կոտոյին: Ըստ երևույթին, նրանք մոտակայքում գտնվող երաժշտական ​​դպրոցի ուսանողուհիներից էին: Քաղաքացիները կանգ են առնում  երաժշտություն լսելու և տարրայի մեջ մանրադրամներ գցելու համար։

Փողոցային երաժիշտների կարելի է հանդիպել ամբողջ Եվրոպայում, ինչևէ, աղջիկների խոսքով իրենց վաստակածը կուղղեն  փախստականներին օգնելու համար: Մայթի մոտ գտնվող հացի խանութը  նույնպես օգնում է փախստականներին:

Ես Հայաստան էի այցելել անցած տարի նոյեմբերին, և դեռ այդ ժամանակ ընթանում էր Ադրբեջանի հետ բախումը  Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ներգաղթյալների և փախստականների թիվը հասել է 90 հազարի:

Փողոցներում կարելի էր հանդիիպել ռազմական համազգեստով մարդկանց, որոնք, ըստ երևույթին, առաջնագծից էին վերադարձել կարճատև արձակուրդի։ Ամբողջ քաղքաում երևում էին մարտական ոգին բարձրացնող պաստառներն ու էլեկտրոնային ցուցատախտակները։ Երևանից դեպի Լեռնային Ղարաբաղ ավելի քան 100 կիլոմետր հեռավորություն է, բայց պատերազմի համը զգացվում էր օդում:

Ես բարձրացա քաղաքի արևմտյան մասում գտնվող բլուրը: Այստեղ են գտնվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը:

Ըստ ՀՀ կառավարության տեղեկությունների, այս ողբերգությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ընթացքում, խլել է մեկուկես միլիոն հայերի կյանքը: Մինչդեռ Թուրքիան, որը հերքում է ցեղասպանության փաստը, ղարաբաղյան հակամարտության ընթացքում աջակցեց Ադրբեջանին, ով մոտ է իրեն  լեզվի և կրոնի առումով: Ի վերջո, նա նպաստեց Հայաստանի իրական պարտությանը: Այս հակամարտության մեջ խաչվեցին պատմական տարաձայնությունները և ժամանակակից դիմակայությունը:

Երբ բլրից հիանում էի վարդագույն քաղաքով, ես անդրադարձա այս տարածաշրջանում զարգացած բարդ պատմությանը և մարդկային փոխհարաբերություններին:

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը սահմանին

 Հայկական կերակուրը լիարժեք չէ առանց լավաշի. Ինքնատիպ բարակ հաց, որը թխվում է ջեռոցում:

Քաղաքացիական ակտիվիստ Էլեոնորա Մանանդյանը ինձ հրավիրեց ընթրիքի: Հասանք մի տեղ, որը գտնվում էր Երևանից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա: Նրա ընկերների հետ միասին մենք տեղակայվեցինք Գեղարդ ռեստորանի կտուրում, որը գտնվում է Գեղարդի վանքի հարևանությամբ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Մեզ մատուցված լավաշը  ուշագրավ էր իր դիմացկունությամբ: «Ես պարզապես չեմ կարող կտրել այն»:- Էլեոնորան ամեն ինչ փորձեց բաժանելու այն  բոլորի համար: Տեղի պանիրը, կարագը և թթու վարունգը լավաշի մեջ փաթաթեցի և վայելեցի հայկական խոհանոցի հաճելի աղի համը:

Այնուամենայնիվ, պատերազմի նշաններն ակնհայտ էին նաև լավաշի մեջ: 2014 թվականին Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ավելացրեց իր բաղադրատոմսը, բայց դա բարձրացրեց Ադրբեջանի բողոքի ալիքը, որտեղ պատրաստում են նմանատիպ հաց։ Երկու տարի անց, հարևան երկրի հետ միասին, նա գրանցեց իր բաղադրատոմսը, որի արդյունքում այժմ ցուցակում կա երկու լավաշ:

Արարատի թատրոն

Երևանը տեսքով հիշեցնում է ամֆիթատրոնի, որը նայում է դեպի հարավ, որտեղ կարելի է տեսնել հինգ հազար մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը: Կարծես այն թատրոն լինի, որտեղ բեմը լեռն է, իսկ քաղաքը՝ հանդիսատեսը:

Այս լեռը, որը հիանալի տեսանելի է պարզ եղանակին, գտնվում է Թուրքիայում: Այս երկրների սահմանները փակ են 1993 թվականից, երբ հարաբերությունները վատթարացան։

Իրանցիների հանգստավայր

Թուրքիայի և Ադրբեջանի միջև խճճված Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ, որի հետ նա կիսում է հարավ-արևելքում գտնվող սահմանի մի փոքր հատվածը: Նոր կորոնավիրուսի համաճարակից առաջ երկրների միջև զգալի զբոսաշրջային հոսք կար:

Մասնավորապես, Երևան հաճախ էին այցելում զբոսաշրջային խմբերը Իրանից, որտեղ չի կարելի երաժշտություն ու ալկոհոլ վայելել: Նրանք գնում էին համերգների և բանկետներ էին անցկացնում, որտեղ կարող էին «թևերը բացել»: Նրանց մեծ մասը էթնիկ ադրբեջանցիներ են, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում