Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ստրասբուրգի հայ համայնքը շոկի մեջ է հայ քաղաքապետի հակահայկական քայլից. նա հիմա ազգի դավաճան է համարվում

2020-ին, երբ Ստրասբուրգի քաղաքապետ ընտրվեց հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ, բնապահպան Ժաննա Բարսեղյանը, հայկական համայնքը ցնծության մեջ էր, լի սպասումներով։ Սպասումները քաղաքապետից, սակայն, չարդարացան։ Ավելին՝ այս ամիսների ընթացքում մեծ հիասթափություն կա նրանից։ 44-օրյա պատերազմի օրերին Ժաննա Բարսեղյանը որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ նրա վերջին քայլը Ստրասբուրգի հայ համայնքի դժգոհության ու հիասթափության պատճառ է հանդիսացել։

Օրերս Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել թուրքական Էյուբ Սուլթան մզկիթի կառուցման համար 2,5 մլն եվրո հատկացնելու մասին որոշմանը: Սկզբնական հաշվարկով 25 միլիոն եվրոյի տասը տոկոսը համաձայնել է Ստրասբուրգի քաղաքապետարանը տրամադրել։ Ստրասբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեցին, որ Ստրասբուրգի ներքին գործերի նախարարը դատական գործընթաց է սկսել՝ չեղյալ համարելու քաղաքային խորհրդի քվեարկությունը։

Համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ երբ Ժաննա Բարսեղյանը քաղաքապետ չէր, պարզապես աշխատում էր քաղաքային խորհրդում, Ստրասբուրգում խաչքար տեղադրելու թույլտվության համար նախկին քաղաքապետի հետ փորձում էին իր միջոցով կապ հաստատել, այդ ընթացքում աշխատել են իրար հետ։ Հիմա համայնքը շոկի մեջ է, թե ինչպես է հայկական ծագումով քաղաքապետը համաձայնություն տվել նման նախագծի   ֆինանսավորմանը։ Եվ հիմա նա ազգի դավաճան է համարվում: «Այս պատերազմից հետո ընդհանրապես սա պետք չէ»,- նշեց համայնքի ներկայացուցիչը։

Տեղի հայկական համայնքը լիահույս է, որ դատական գործընթացում ներքին գործերի նախարարը կհաջողի: «Երբ դատական գործը սկսվի, այս պրոցեսը կսառեցվի՝ մինչև դատարանի որոշումը։ Եվ այդ ընթացքում որևէ ֆինանսավորում չի լինի, կսառեցվի՝ մինչև որոշումը լինի»,- ասացին նրանք։

Ստրասբուրգի նախկին քաղաքապետը թուրքամետ էր։ Պատմեցին, որ նրա շնորհիվ Ստրասբուրգի եվրոպական թաղամասում թուրքերը 70 միլիոնով հսկայական հյուպատոսարան կառուցեցին։

«Երբ Ժանը եկավ, ուրախացանք, որ որոշ չափով այս ամենը կփոխվի, բայց սա էլ անակնկալը անակնկալի հետևից է մատուցում։ Պատկերացնում եք, նա պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ հպանցիկ անդրադարձավ՝ երկու կողմերին կոչ անելով հանդարտության։ Մենք շատ ջղայնացած էինք, ստորագրահավաք կազմակերպեցինք, որ կարողանանք հանդիպել, որպեսզի Հայաստանին գոնե մի փոքր աջակցություն ցուցաբերենք»,- ասացին ստրասբուրգահայերը։

Նրանք հիշեցրին, որ Ժաննա Բարսեղյանը 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, ՀՀ խորհրդարանում ընտրված  Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում