Գերմանիան կասկածում է, որ Իտալիային կարելի կլինի փրկել դեֆոլտից, անգամ եթե ԵՄ կայունացման հիմնադրամի միջոցները եռապատկվեն ` կարծիք է հայտնում գերմանական Spiegel ամսագիրը:
Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ Հռոմի ֆինանսների պահանջարկը այնքան մեծ է, որ գոյություն ունեցող պաշարները չեն կարող բավարար լինել: Իտալիայի կառավարության պարտքը 1.8 տրիլիոն եվրո է, այն դեպքում, երբ Եվրամիության կայունացման հիմնադրամը ընդամենը 440 միլիարդ եվրո է և նախատեսված է ոչ մեծ երկրներին օգնելու համար` Հունաստան, Պորտուգալիա, Իռլանդիա:
Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին ընդունեց ճգնաժամի առկայությունը բայց համոզմունք հայտնեց, որ այն վերահսկելի է:





































