Օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները 29-ամյա Անդրանիկ Ա.-ի տանը և կից շինություններում կատարված խուզարկության ընթացքում, ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերել և առգրավել են «Կարաբին» տիպի հրացան:
Անդրանիկ Ա.-ն հայտարարել է, որ նշված հրացանը 1993 թ. իրեն ի պահ է հանձնել հորաքրոջ հանգուցյալ ամուսինը, սակայն հետ չի վերցրել և այն մնացել է իր մոտ:
Նշանակվել է դատահրաձգաբանական փորձաքննություն:










































