Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ASİM-DER-ը Թուրքիայի ՆԳՆ-ին կոչ է արել երկրից վտարել ապօրինի բնակվող հայերին

Թուրքական Haber 3 կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրում գործունեություն ծավալած, այսպես կոչված՝ «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) Ներքին գործերի նախարարությանն ուղարկած իր նամակում կոչ է արել Թուրքիայից արտաքսել ապօրինի բնակվող հայերին։

Այս մասին հայտարարել է ASİM-DER-ի մամլո խոսնակ Էրհան Հաջըքասըմօղլուն. «Թուրքիայում ապօրինի բնակվող հայերն ու հայ զբոսաշրջիկներն ազատորեն շրջում են մեր երկրում։ Հանդիսանալով հասարակական կազմակերպություն՝ մենք անհանգստացած ենք նրանից, որ մեր երկրում ազատորեն շրջելուց և այն լքելուց հետո հայերը սկսում են զբաղվել թուրք ազգի ու պետության դեմ հակաքարոզչությամբ։ Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած ստամբուլյան ցույցերը, որոնց կարգախոսն էր՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք», ցույց տվեց մեր երկրում ապօրինի բնակվող հայերի ստվար լինելը։ Հայ հարուստ գործարարներն իրենց հովանավորության տակ են վերցնում Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամեն առիթով հակաթուրքական կոչեր է հնչեցնում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ASİM-DER-ն Ալիջանի սահմանակետում բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտնի հայտարարության։ Ցուցարարները «զինված են» եղել «Մարդասպան Սարգսյան» պաստառներով և այրել են Սերժ Սարգսյանի նկարները։

Ինչ վերաբերում է Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների արտաքսմանը, ապա Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկու անգամ՝ նախորդ և այս տարի, սպառնացել է Թուրքիայից վտարել նրանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում