Միջերկրական ծովում անհայտ անձինք հարձակվել են իրանական բեռնանավի վրա: Միջադեպի հետևանքով նավի վրա ոչ ոք չի տուժել:
Իրանական Nournews լրատվամիջոցը նշում է, որ խոսքը «ահաբեկչական հարձակման» մասին է: Նշվում է, որ բեռնարկղատար նավը փոքր-ինչ վնասվել է պայթուցիկ սարքի գործարկման ժամանակ:
Ինչպես նշել է «Իրանի Իսլամական Հանրապետության նավարկելի գծերի» ներկայացուցիչը, նման «ահաբեկչական գործողությունները հավասարազոր են ծովահենությանը»: