Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, բայց հակառակորդը կարող է դիմել սադրանքների

Հունական պարբերականներից մեկում օրերս հրապարակված հոդվածը, որտեղ նշվում է արցախյան պատերազմի վերսկսման հավանականության մասին, կրքեր է բորբոքել հայաստանյան վերլուծական շրջանակներում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը նշեց. «Պատերազմի վերսկսում, այսինքն՝ լայնածավալ հարձակում, այն, ինչ տեսանք 2020թ. սեպտեմբերից Արցախում, շատ քիչ հավանական է, և չեմ կարծում դա Թուրքիային և Ադրբեջանին, առավել ևս Ռուսաստանին պետք է, որևէ մեկին պետք չէ: Սակայն չպետք է մոռանանք, որ ներկայումս պատերազմ ասվածը շատ հարաբերական է և լղոզված է, տարատեսակ հիբրիդային պատերազմներ կան, որոնց դեպքում պարտադիր չէ հայտարարել պատերազմի մասին կամ նույնիսկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, սակայն հնարավոր է իրականացնել ինչ-որ քայլեր: Այդպիսի իրավիճակներ շատ կան՝ սկսած Սիրիայից մինչև Ուկրաինա, որտեղ դժվար է հասկանալ պատերազմ է թե չէ, սակայն փաստացի տեղի են ունենում որոշակի գործողություններ, որոնք բերում են ստատուս քվոյի փոփոխման:

Այդ առումով մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որովհետև հատկապես Թուրքիան բավականաչափ փորձ ունի հիբրիդային պատերազմ մղելու: Ոչինչ չի խանագարում, որ Թուրքիան նմանատիպ գործողություններ իրականացնի նաև Հայաստանի դեմ: Օրինակ՝ Սյունիքում տեղի է ունենում դեմարկացիա և դելիմիտացի, որքան էլ պնդեն, որ այդպես չէ, փաստացի սահմանների ճշգրտումներ են կատարվում… Կարող են այնտեղ զորքերի որոշակի շարժ անել կամ սադրանքներ ու պրովոկացիաներ կազմակերպել… Չի բացառվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի գործողություններ իրականացնեն, որից հետո հանդես գան հերքումներով»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, իրավաբան  Նարեկ Ներսիսյանը նշեց, որ հնարավոր է լավ պլանավորած մեկ ծրագիր է իրագործվում, որի երկրորդ փուլը կարող է լինել հիբրիդային պատերազմը. «Հստակ է, որ պատերազմ չլինի, ռազմական գործողություններ կլինեն, և դրանք կունենան հետևանքներ, մարդկային կորուստներ կլինեն»:

«Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը նշեց, որ հաշվի առնելով Հունաստանի դիրքավորումը ընդդեմ Թուրքիայի և Հայաստանի հետ պատմական ջերմ հարաբերությունները, չի բացառվում, որ պարբերականի այս հրապարակումը որոշակի զգուշացում է մեզ՝ աչալուրջ լինելու համար: «Մյուս կողմից՝ մենք ավանդաբար Ալիևի խոսքերին և թուրքական հռետորաբանությանը հետևելու փոխարեն այլ տեղերից ստացվող մեսիջներն ենք մեկնաբանում: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի վրա որոշակի ճնշումներ են բանեցնում, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում անվան ներքո շատ ավելի մեծ զիջումների մղելու համար:

«Հայկական կողմի թողտվության պայմաններում Արցախյան ինքնապաշտպանական ուժերի պարտությունը հաջողությամբ բարդվեց Հայաստանի վրա, Հայաստանն էլ ընդունեց, որ ինքը պարտված կողմ է, և որպես պարտված կողմ նրա վրա տարատեսակ անհամաչափ ճնշումներ են գործադրվում՝ արդեն բուն հայկական տարածքներից զիջումների մղելու նպատակով:

Չի բացառվում, որ նաև ներքին քաղաքական սրացումներն ունենան արտաքին քաղաքական փոխառնչութուններ: Ռուսաստանի դերն այստեղ երկիմաստ է»,- նշեց Խալաթյանը՝ ընդգծելով, որ պատերազմական ներխուժումը բացառում է, բայց Հայաստանի տարածքի նկատմամբ հանարավոր է ոտնձգություններ լինեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում