Tuesday, 28 05 2024
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ

Ըստ Մոսկվայի, որտե՞ղ են այդ մարդիկ, որոնք Հայաստանի ապակայունացումով ակնկալում են սրել իրավիճակը Արցախում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի ներքաղաքական վիճակի շուտափույթ կարգավորում, ինչից, ըստ նրա, կշահեն բոլորը, այդ թվում՝ արցախյան կարգավորումը: Ընդ որում` հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանում անկայունությունը իրավիճակի լարման բերել Արցախում, Ռուդենկոն արձագանքել է հետաքրքիր ձևակերպումով. մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, սխալ են հաշվարկել հնարավոր սցենարները: Ո՞ւմ նկատի ունի ՌԴ փոխարտգործնախարարը, ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք Հայաստանի ներքաղաքական լարումը կարող են հաշվարկել Արցախում սրացման համար: Այդ մարդիկ Հայաստանո՞ւմ են, թե՞ Հայաստանից դուրս: Օրինակ՝ այդ մարդիկ Թուրքիայում ու Ադրբեջանո՞ւմ են: Համենայնդեպս, ակնառու է, որ Թուրքիայում ու Ադրբեջանում էապես փորձում են խաղալ Հայաստանի ներքաղաքական լարվածության վրա՝ տարաբնույթ հայտարարություններով, որ անում են թե՛ վարչապետ Փաշինյանին աջակցության, թե՛ Հայաստանի տարածքների հանդեպ հավակնության առումով:

Բանն այն է, որ Ադրբեջանից և Թուրքիայից արվող այդ հայտարարությունները Հայաստանում օգտագործվում են գործող իշխանության դեմ մեդիագրոհներն ու քաղաքական հռետորաբանությունն ուժգնացնելու, Հայաստանում բովանդակային քաոսը խորացնելու այն տեխնոլոգիաների շրջանակում, որին դիմում է արմատական ընդդիմությունը նոյեմբերի 9-ից հետո՝ ակնկալելով այդպիսով հասնել իշխանության վարկանիշի նվազման և, ըստ այդմ, փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Թե որն է Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը՝ հայկական կրակի վրա յուղ լցնելու իմաստով, մնում է միայն ենթադրել: Օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ այդպիսով Անկարան ու Բաքուն փորձում են, թերևս, ստեղծել իրավիճակ, երբ Երևանի վրա կմնա ռեգիոնալ ապաշրջափակման և համակեցության այն օրակարգի ձախողումը, որը փորձում է առաջ մղել Ռուսաստանը՝ Անկարայի հետ ռեգիոնալ մրցակցությունն իր համար առավել կառավարելի դարձնելու նպատակով: Արդյո՞ք Ռուդենկոն խոսում է այդ մասին: Ինչն է հատկանշական՝ Ռուդենկոն այդ մասին խոսում է մարտի 10-ին, երբ հեռավար կարգով դեմ առ դեմ զրուցելու են Էրդողանն ու Պուտինը, իսկ Դոհայում հանդիպելու և այդ թվում՝ արցախյան իրավիճակն են քննարկելու Լավրովն ու Դավութօղլուն: Հատկանշական է մեկ այլ հանգամանք, որ Երևանում, կարծես թե, հանգուցալուծման է հասնում Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակը: Օնիկ Գասպարյանը թողնում է պաշտոնը, վարչապետ Փաշինյանը ներկայացնում է ԳՇ պետի նոր թեկնածու՝ Գասպարյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյան, և այդ ամենից հետո նաև հանդիպում զինուժի բարձրագույն հրամկազմի հետ: Այդ հանդիպման հանգամանքը, անշուշտ, չի նշանակում, թե լուծվում են այն հակասությունները կամ հակադրությունները, որ կան վարչապետի և ԶՈՒ հրամկազմի միջև, բայց հանդիպման փաստը վկայում է Փաշինյանի ինքնավստահության մասին: Եվ դա հատկանշական է Ռուդենկոյի հայտարարությունների ֆոնին: Այդ ֆոնին դիտարկման է արժանի նաև Շոյգու-Վաղարշակ Հարությունյան հեռախոսազրույցը, որ տեղի է ունեցել մարտի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում