Հ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ ունեցած զրույցին։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Վարչապետն այս պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը։