Friday, 17 05 2024
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում

Մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով. «Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն կոնցեպտուալ և բովանդակային առումով տարբերվում են միմյանցից՝ կրելով էպիզոդիկ բնույթ։ Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել միասնականացնելու կառավարության քաղաքականությունը պետական և համայնքային ծառայությունների մատուցման բարեփոխումների գործում։

Նախարարությունների հետ համագործակցությամբ մեր գրասենյակի կողմից այս ոլորտում նախաձեռնվել են մի շարք ծրագրեր։ Նախ ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը, որի չորս ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայությունների բարեփոխումներ են։ Պետական և համայնքային ծառայությունների ոլորտում կառավարության քաղաքականությունը հստակեցնելու, գործողությունները ներդաշնակեցնելու նպատակով, այսօր նախարարությունները համառոտ կներկայացնեն իրենց մոտեցումները պետական և համայնքային ծառայությունների սպասարկման գրասենյակների մոդելի վերաբերյալ և համապատասխանաբար արդեն մեր բոլոր գործողությունները ընդհանուր մեկ տրամաբանության կբերենք քննարկման ավարտին»:

Քննարկման ընթացքում ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ զեկույց: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգին: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը:

Անդրադարձ է կատարվել պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ:

Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը:

Քննարկման ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են բարեփոխումների առաջիկա փուլերի իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում