ՆԱՏՕ-ի նավերի հակահրթիռային երկրորդ խումբը մտել է Օդեսայի նավահանգիստ՝ հայտնում է Dumskaya.net-ը:
Ըստ թերթի՝ այս տարի սա Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի առաջին այցն է Օդեսա: Խմբում ընդգրկված են ռումինական, իսպանական և թուրքական նավեր:
Ինչպես նշում է թերթը, նավերը սկսել են խարիսխ ձգել ծովային նավահանգստում մոտավորապես ժամը 11.00-ին (Մոսկվայի ժամանակով 12.00-ին):
Մարտի 10-ին նշանակված է խմբի հրամանատարական կազմի արարողակարգային հանդիպում Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ: