Ըստ Associated Press-ի հաղորդագրության, դաշնային դատարանի ատենակալների ժյուրին մեղավոր է ճանաչել 5 նախկին և ներկայիս ոստիկանի Նյու Օռլեանի կամուրջի վրա մահացու հետևանքներով հրաձգության մեջ: Միջադեպը կատարվել էր անմիջապես Քեթրին փոթորիկից հետո: Զոհվել էր երկու և վիրավորվել էր չորս քաղաքացի:
Որոշման առանձնահատկությունն այն է, որ այն չի որակում կատարվածը որպես սպանություն: «Այդ մարդկանցից և ոչ մեկը կանխամտածված կերպով չէր որոշել գնալ այնտեղ և մարդկանց վնասել»,- մեկնաբանում է մեղադրյալներից մեկի դատապաշտպանը: Սակայն զոհերի մերձավորները դժգոհ են դատավճռից: