Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը երկրորդ տեղում է այն հաստատող երկրների թվով՝ շրջանցելով ամերիկյան Pfizer-ի դեղամիջոցը: Այս մասին Twitter-ում հայտնել են ռուսական դեղամիջոցի մշակողները:
«Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ ամենատարածված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն է այն հաստատած երկրների թվով: Շնորհակալություն վստահության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առաջին տեղում AstraZeneca-ի պատվաստանյութն է. այն հաստատվել է 49 երկրների կողմից: Այնուհետև հաջորդում են «Սպուտնիկ V»-ն (45 երկիր), Pfizer-ը (43 երկիր) և Moderna-ն (19 երկիր):