Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հաստատել է Իրաքում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի գրանցումը, հաղորդում է Gazeta.Ru-ն:
Պատվաստանյութը հավանություն է ստացել Իրաքի առողջապահության նախարարությունից:
Իրաքն արդեն 45-րդ երկիրն է, որտեղ հաստատվել է այս պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավում:
«Մերձավոր Արևելքում ռուսական պատվաստանյութն արդեն գրանցվել է 8 երկրում, և դեղամիջոցի պահանջարկը շարունակում է աճել: «Սպուտնիկ V»-ն արդեն աշխարհի առանցքային պատվաստանյութերից մեկի կարգավիճակ ունի կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է ՈՒՆՌՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: