Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է: Վերահսկողությունը խստացվելու է:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ չնայած կանխատեսվում էր, որ կորոնավիրուսի թվերի աճ կգրանցվի, բայց ոչ այսքան. «Այսօր գրանցվել է 491 դեպք, որը կատարված հետազոտությունների 16 տոկոսն է կազմում, ինչն արդեն լուրջ խնդիր է»:
Փոխնախարարը նաև հավելեց՝ կանխատեսվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի դեպքերի աճ կգրանցվի: «Փորձում ենք բարձրացնել մեր ազգաբնակչության զգոնությունը և հորդորում ենք պաշտպանել կանխարգելիչ միջոցառումներ»,- նշեց Նանուշյանը:
Փոխնախարարը վստահեցրեց, որ առողջապահության համակարգը պատրաստ է դիմակայելու կորոնավիրուսի նոր ալիքին, սակայն հիշեցրեց, որ, ըստ վիճակագրության, հիվանդացածների 20 տոկոսը ծանր է տանում, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, և 1,9 դեպքերում՝ այսինքն՝ 100-ից 2-ը մահանալու են:
Նանուշյանը նաև տեղեկացրեց, որ մոտ մեկ ամսից պատվաստանույթը կկիրառվի նաև Հայաստանում: «Մենք ձեռք ենք բերում այն պատվաստանյութերը, որոնք միջազգային մակարդակով գրանցվել են և ապացուցվել է, որ արդյունավետ են»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջին հերթին պատվաստվելու են ռիսկային խմբերը, և պատվաստումը լինելու է կամավոր սկզբունքով:
Մանրամասները՝ տեսանյութում: