Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ռացիոնալ մարդիկ այսօր փողոցում միտինգների չեն․ նրանք կամ տներում են, կամ գործ են անում

Անհանդուրժողականությունն առկա է գրեթե բոլոր ոլորտներում, անգամ ակադեմիական և փորձագիտական շրջանակներում են անհանդուրժողական տեքստեր հնչում: Ինչո՞վ է սա պայմանավորված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշեց, որ այս խնդիրը, լայն առումով, մշակութային դաշտում է գտնվում. «Նկատի ունեմ հատկապես միջանձնային հարաբերությունների մշակույթը հասարակությունում և դաստիարակությունը»:

«Մեր հասարակության վրա դրոշմ է թողել նաև խորհրդային շրջանը. ընդհանրապես խիստ գաղափարականացված հասարակությունները աշխարհը տեսնում են երկու բևեռի մեջ: Երբ երևույթները գերազանցապես դասակարգում ենք սևի կամ սպիտակի մեջ, այդ դեպքում միջակայքի գունագեղությունը մեզ համար դառնում է անհանդուրժելի:
Անկախության տարիներին զարմանալիորեն մեր հասարակությունն ավելի շատ ձևավորվեց որպես ռեակցիոն-պահպանողական, քան պրոգրեսիվ-առաջադիմական: Պատճառը հիմնականում վախն է, և դրա հրահրողները եղել են նախկին քաղաքական էլիտաները: Քիչ թե շատ ազատական, առաջ նայող էլիտա ունեցել ենք 91-95 թթ-ին:

Խնդիրն այն է, որ Հայաստանում խոշոր կապիտալի ստեղծման պրոցեսներին մասնակցում էին գերազանցապես տգետ ճարպիկները: Բիրտ ուժով, անմակարդակությամբ ու բթությամբ իրենց ճանապարհը հարթած մարդիկ դարձան խոշոր փողատերեր: Եվ հասարակության մեջ մշակույթ ձևավորող, ինքնությունը դինամիկ կերպով վերաիմաստավորող շերտերը սկսեցին պիտակավորվել որպես ապազգայիններ:
Այդտեղից էլ գալիս է տոտալ անհանդուրժողականությունը կիրթ, զարգացած, առաջադեմ մարդկանց հանդեպ: Եվ մեր դժբախտությունն այն է, որ այդ կիրթ մարդիկ չեն հայտնվում վերնախավերում»,- նշեց Թադևոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանրահավաքների բազմամարդությունը դարձել է քաղաքական ուժի աջակցության չափման միավոր, սակայն քաղաքացիների մեծ մասը չի մասնակցում հանրահավաքներին, մշակութային մարդաբանը նկատեց, որ հասարակության զգալի հատվածը չի համակրում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը:
«Ռացիոնալ մարդիկ այսօր փողոցում միտինգների չեն մասնակցում, այլ կա՛մ տանն են, կա՛մ գործ են անում: Մարդիկ չեն արձագանքում, որովհետև տեսլականներ ու գաղափարներ են ուզում: Մարդկանց անհրաժեշտ է մի ուժ, որը խոսք կտա ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր կլինի արարել, ստեղծել ու ստեղծագործել»,- նշեց Թադևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում