Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վիլնյուսը չի բավարարի Մինսկի խնդրանքը՝ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ:
«Լիտվան չի հանձնում այն մարդկանց, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդումների», – ասել է Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Մինսկը դրան քաջատեղյակ է:
Նախօրյակին Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել էր, որ նախաձեռնել է Տիխանովսկայայի արտահանձնումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է հանրապետության գլխավոր դատախազություն: Դրանից հետո Բելառուսը դիմել է Լիտվային՝ խնդրելով արտահանձնել Տիխանովսկայան: