Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ներքաղաքական ճգնաժամ Հայաստանում ու Վրաստանում․ երկու պետություններն էլ պատրաստ չէին խորհրդարանական կառավարման համակարգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում տարբեր պատճառներով ներքաղաքական ճգնաժամ է։ Ձեր կարծիքով՝ հարևան երկու երկրներում տեղի ունեցող զարգացումները տարածաշրջանային ի՞նչ վտանգներ կարող են ներկայացնել։

Իսկապես՝ թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում ներքաղաքական ճգնաժամ է։ Մեր դեպքում պատճառները կապված են պատերազմի արդյունքների հետ, իսկ Վրաստանում մի փոքր ավելի վաղ է սրվել իրավիճակը։ Դեռ 2019 թվականի ամառվա ամիսներին ընդդիմության ցույցեր էին տեղի ունենում, իսկ նոյեմբերին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվեց։ Դրանից հետո՝ չնայած ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության եկան, անցած տարվա ընտրությունների համար մեկանգամյա նոր ընտրական մոդել ֆիքսեցին ու այդ նոր մոդելով ընտրություններ անցկացրին, Սաակաշվիլու կուսակցությունը գուցե անսպասելի ստացավ մաքսիմալ ձայները, բայց իրենք դրանից դժգոհ մնացին։ Նրան հուսով էին, որ մնացած կուսակցությունների հետ կկարողանան կոալիցիոն կառավարություն ձևավորել ու իշխանություններին հեռացնել, բայց դա տեղի չունեցավ, ու իրենք վերադարձան բոյկոտի ու բողոքի ցույցերի ռեժիմի։ Օրեր առաջ Եվրոպայի միության խորհրդի նախագահը տարածաշրջանային այցի ընթացքում փորձեց իր հերթին միջնորդի դերում հանդես գալ, ներդրում ունենալ տեղի ունեցող գործընթացներում։ Ընտրություններից հետո 4 փուլ բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ և ԱՄՆ դեսպանների միջնորդությամբ, բայց հինգերորդ փուլն այդպես էլ տեղի չէր ունենում։ Ընդդիմությունը բարձրացնում էր արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալների հարցը։ Արդեն այսօր կան խոսակցություններ, որ գուցե գալիք ընտրությունների հետ կապված՝ բացի մնացյալ բարեփոխումներից, իշխանությունները կարող են անցողիկ շեմն իջեցնել մինչև 3, ինչը ձեռնտու է փոքր կուսակցություններին։ Մյուս ընտրությունները լինելու են հարյուր տոկոսով համամասնական։ Իշխանությունների կողմից ուշագրավ առաջարկներ են արվել՝ էլեկտրոնային մատնահետքեր, անցողիկ շեմն է իջեցնել։ Այս ամենը իշխանություններն առաջարկում են որպես կոմպրոմիս։ Որոշ կուսակցություններ պահանջում են արտահերթ ընտրություններ, ավելի կոշտ դիրքորոշում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։ Իրենք էլ բազմիցս դիմել են ընդդիմությանը՝ նշելով, որ եթե կան հարցեր, ապա դրանք պետք է լուծել խորհրդարանում։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, ապա, իմ կարծիքով՝ սրանից որևէ լուրջ ազդեցություն չի լինի։ Մենք պարբերաբար Վրաստանում տեսնում ենք այս ճգնաժամը։ Այժմ էլ Սաակաշվիլու կուսակցության առաջնորդի ձերբակալությունը ակտիվացրեց ընդդիմությանը, իրենք փորձեցին այդ հնարավորությունից էլ օգտվել, թեպետ այն արվել էր օրենքի շրջանակներում։ Բայց իմ կարծիքով՝ այսօր արդեն կան միտումներ, որ մինչև ամառ կարող են գործընթացները մարվել, ու կլինի որոշակի համաձայնություն։ Այսինքն՝ ընդդիմությունն էլ վերադառնա խորհրդարանական աշխատանքին, կարողանա քվորում ապահովել և փոփոխությունների փաթեթն անցկացնել։

Այլ իրավիճակ կարող է լինել, եթե Վրաստանում իշխանափոխություն լինի։ Դա, իհարկե, կարող է ազդել տարածաշրջանային իրավիճակի վրա։ Օրինակ՝ Սաակաշվիլու ստեղծած կոալիցիայի հնարավոր իշխանության գալը։ Այդ ամենը առնվազն մեկ տարվա ընթացքում անիրատեսական է։ Այսինքն՝ այդքան էլ ռեալ չէ, որ իրավիճակը հասնի արտահերթ ընտրությունների ու իրենք գան իշխանության։ Բայց եթե նման բան տեղի ունեցավ, գուցե պետք է ակնկալել, որ իրենք գնան ավելի խոր համագործակցության Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այդպիսով հնարավոր է որոշ ռիսկեր առաջանան Հայաստանի հետ հարաբերությունների համար։ Մենք ամեն դեպքում պետք է նման մարտահրավերներին պատրաստ լինենք։ Առհասարակ պետք է պատրաստ լինենք նման սցենարներին, ունենանք մեր պլան Բ-երը, որպեսզի մինիմալիզացնենք այն ռիսկերը, որ կարող են առաջանալ։

– Երկար ժամանակ քաղաքական ճգնաժամի մեջ գտնվելը՝ թե՛ մեր, թե՛ Վրաստանի դեպքում, ի՞նչ վտանգներ կարող է պարունակել։ Նկատի ունեմ՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունները երկրորդ պլան մղելը։

Արտաքին հարաբերությունների համար ռիսկային է, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը կենտրոնանալով ներքին խնդիրների վրա, այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում արտաքին քաղաքականությանը։ Արտաքին աշխարհը, գերտերությունները, տարածաշրջանային պետությունները բոլորն իրար հետ ինչ-որ հարցեր են լուծում ու այստեղ շատ կարևոր է, որ մենք կողմնորոշվենք, լուրջ արտաքին քաղաքականություն վարենք ու կարողանանք այնպես անել, որ այդ պրոցեսներից վնաս չկրենք։

Պետք է այս պարագայում ֆիքսենք հետևյալը։ Թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը պատրաստ չէին պառլամենտարիզմին։ Այս բոլոր ճգնաժամերը գալիս են հենց դրանից՝ խորհրդարանական կառավարման համակարգը երկու պետություններում էլ ձևավորված չէ, հետևաբար՝ չկան հակակշիռների մեխանիզմներ։ Թե Հայաստանում և թե՛ Վրաստանում նախագահի ինստիտուտը լիարժեք չի գործում։ Վրաստանի դեպքում, նախագահի լիազորությունները ընդդիմադիր կուսակցություններից շատերը չեն էլ ճանաչում։ Ճգնաժամային իրավիճակներում նախագահի լիազորությունները այնտեղ ևս հստակ չեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում