Բրիտանական MI-6 և MI-5 հատուկ ծառայություններին թույլատրվում է քննության ժամանակ ձերբակալվածներին կտտանքների ենթարկել: Այս մասին գրում է The Guardian-ը:
Թերթի լրագրողի ձեռքում հայտնվել է մի փաստաթուղթ, որը եղել է «հույժ գաղտնի» դրոշմակնիքով՝ ընդունված բրիտանական կառավարության կողմից ավելի քան տասը տարի առաջ: Փաստաթղթում կարևոր կետեր կան, որոնցով հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները պետք է առաջնորդվեն հարցաքննությունների ժամանակ:
MI-6 և MI-5 աշխատակիցներին խորհուրդ է տրվում գերակա համարել տեղեկությունների ստացումը՝ անկախ ստացման եղանակից: Բացի այդ, հատուկ ծառայությունների աշխատակիցները պնդում են, որ ղեկավար հրահանգը պետք է մնա կոնֆիդենցիալ, հակառակ դեպքում այն կարող է վնաս պատճառել հատուկ ծառայություններին և մեծացնել Մեծ Բրիտանիայում ահաբեկչական ակտերի իրականացման հավանականությունը:
«Բացասական հետևանքները կարող են ունենալ նաև կողմնակի երևույթներ ազգային անվտանգության վրա, եթե բացահայտվի, որ գործակալությունները փնտրել և ինֆորմացիան գտել են նման եղանակով»,- ասված է փաստաթղթում:









































