Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ ներդրողները պետք է զգույշ լինեն բիթքոին գնելու հարցում: Ըստ նրա, եթե նրանք ավելի քիչ փող ունեն, քան Իլոն Մասկը, ապա հաստատ պետք է զգույշ լինեն:
Ընդ որում, ինչպես նշել է Գեյթսը, «Մասկը շատ փող ունի և շատ առաջադեմ է»: Այնուամենայնիվ, նման մոլուցքի տրվում են նաև մարդիկ, որոնք մեծ խնայողություններ չունեն, հաղորդում է Bloomberg-ը:
Բացի այդ, Գեյթսը վստահ է, որ բիթքոինը վնասում է շրջակա միջավայրին: Կրիպտոարժույթ ստեղծելու համար հսկայական էներգիա է պահանջվում, ասել է նա: