ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անարդյունավետության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Ավելի վաղ Փաշինյանը կասկածի տակ էր դրել ռուսական «Իսկանդեր»-ի արդյունավետությունը: Քաղաքական գործչի խոսքով, 2020թ.-ի աշնանը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ռուսական հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:
«Մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության… Ռուսական տեխնիկան բազմիցս ցուցադրել է իր արդյունավետությունը աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:









































