Saturday, 27 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

9 ամիս ժամանակ Խոակին Կապառոսի համար…

Ուղիղ մեկ ամսից Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մրցաշար, որը մեզ համար առանձնակի նշանակություն ունի։ Մասնավորապես, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի գլխավոր թիմը ընտրական շրջափուլին կներկայանա հաղթողի դիրքերից։ Մինչև գալիք նոյեմբեր Հայաստանի հավաքականը կանցկացնի 10 պաշտոնական հանդիպում։

Նշենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է հենց նոյեմբերին։ Ու փաստորեն իսպանացի մասնագետն ունի 9 ամիս ժամանակ։ Ժամանակ, որ կարող է բախտորոշ լինել թե՛ Կապառոսի և թե՛ Հայաստանի ազգային հավաքականի ապագայի համար։

Վերջին պաշտոնական մրցաշարում մեր հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնում՝ իրավունք ստանալով խաղալու արդեն B դիվիզիոնում։ Ընդամենը կես տարի առաջ դժվար էր հավատալ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կարող է նման արդյունք գրանցել։ Հոկտեմբերին՝ Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում, մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից, իսկ փոխանցումների զգալի մասն ուղղակի չէր ստացվում։ Արդեն այսօր մենք հպարտանում ենք մեր հավաքականով։

Ի՞նչ տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում։ Պատասխանը պարզ է։ Բարձրակարգ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականը դրեց ռելսերի վրա, և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։ Ընդ որում, վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիստների։ Վրաստանի դեմ հանդիպումը բաց թողեցին Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում այս ցուցակին միացան վրացիների դեմ խաղի հերոսներից Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև Անդրե Կալիզիրը։ Այո, կադրային խնդիրներ ուներ նաև Հյուսիսային Մակեդոնիան, բայց…Նույնիսկ ոչ մարտական կազմով մեր հավաքականում աշխատեց մեխանիզմը։ Այն մեխանիզմը, որը ներդրել է Կապառոսը։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, թե ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։ «Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- հաղթանակից հետո ասել էր Կապառոսը: Իսպանացի մասնագետի խոսքով՝ հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ասել էր նա։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից՝ Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց ըստ էության նոր հավաքական կազմավորելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարելու։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։

«Նպատակս է Հայաստանի հավաքականի հետ Կատարի աշխարհի առաջնությանը մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան և սկսելու աշխատանքս: Ինձ համար այնտեղ հաջողության հասնելու երաշխիքը Խինես Մելենդեսն է. նրան շատ լավ գիտեմ՝ 1985 թվականից, երբ միասին էինք աշխատում: Մելենդեսը ֆուտբոլի մասին անհավանական գաղափարներ ունի: Ինձ համարում եմ թիմ կառուցող, և ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի նման թիմ գլխավորելը»,- այս հայտարարությունը Կապառոսն արել էր դեռևս այս տարվա մայիսին։

Փաստորեն, գլխավորելով մեր հավաքականը, Կապառոսը տեսել էր այն պոտենցիալը, որը կարելի է օգտագործել մեծ հաղթանակների հասնելու համար։ Իսպանացի մասնագետն Ազգերի լիգայում կատարեց առաջին քայլը։ Գրանցված արդյունքից հետո մեզ ոչինչ չի մնում անելու, քան ուղղակի հավատալ Կապառոսին։

Եվս մեկ դիտարկում. ֆուտբոլասերների շրջանում շատ է խոսվում, որ Ազգերի լիգայում մեր հաղթանակը բարդացրեց իրավիճակը, և մենք հայտնվեցինք ավելի ուժեղ դիվիզիոնում։ Նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան դատարկաբանություն։ Եթե մենք պետք է մտածենք չհաղթելու և ավելի թույլ ենթախմբում հայտնվելու մասին, ավելի լավ կլինի մոռանանք մարտունակ հավաքական ունենալու մասին։ Մեր գլխավոր հաղթանակը Ազգերի լիգայում տղաների ցույց տված որակյալ ֆուտբոլն էր, որը հաղթանակի հիմք հանդիսացավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում