Օրերս արևմտյան լրատվամիջոցները հրապարակել էին McAfee հակավիրուսային ծրագրի զեկույցը, համաձայն որի՝ բացահայտվել էր աշխարհի խոշորագույն ընկերությունների վրա հարձակում գործած հաքերական խումբը, որը գործել էր մեկ երկրից: Թեպետ McAfee-ում չեն ասել, թե հատկապես որ երկիրն է դա, սակայն մամուլում տեղեկություններ կային, որ խոսքը Չինաստանի մասին է:
The People’s Daily չինական թերթը հերքել է Չինաստանի կապը հաքերական զանգվածային հարձակման հետ, որն իրականացվել էր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների վրա: Թերթն անպատասխանատու է համարել Չինաստանն այս հարձակումների հետ կապելը: Սակայն Չինաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես այս տեղեկությունը չեն հերքել:
Նշենք, որ հարձակման թիրախ էին դարձել 72 կազմակերպություններ, որոնց թվում էին ՄԱԿ-ի, ՄՕԿ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Վիետնամի, Թայվանի և մի շարք այլ կառավարությունների կայքեր:











































