Wednesday, 10 06 2026
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ, գրում է ermenihaber-ը:

Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց նկատմամբ դատական գործընթացներ սկսելու, ինչպես նաև ԺԴԿ-ական պատգամավորների մանդատից զրկելու ձևով:

«Այս զարգացումները», Թուրքիայի կողմից Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած որոշման չիրականացումը և ԺԴԿ-ի հարյուրավոր ընտրված ՏԻՄ ղեկավարներին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով կալանավորելը ավելի է վատացնում իրավիճակը:

Մեղսագրվող ցանկացած հանցանքի կամ զանցանքի դեպքում պետք է առաջնորդվել իրավական գործընթացներով և պահպանել անմեղության կանխավարկածը:

Երկար ժամանակ Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համարկարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը»:

Նշենք, որ ԺԴԿ-ականների նկատմամբ հետապնդումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈՒ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո: ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններին ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈՒ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում