Տարեսկզբից մինչ այսօր Սևանա լճում ջրահեղձության դեպք չի գրանցվել: Սակայն ջրում մահացել է երկու հոգի։ 55-ամյա մի տղամարդ՝ ինֆարկտից, և 18-ամյա մի երիտասարդ՝ սրտի մկանների կծկումից։ Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, գեներալ Սամվել Մկրտչյանը։
«Մինչ այսօր մեր փրկարարները փրկել են 17 հոգու։ Սևանի ամենամարդաշատ լողափներում գործում է փրկարարական աշխատողների 19 կետ»,- ասում է Սամվել Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 2010 թ. մինչ օգոստոս ամիսը գրանցվել էր Սևանում խեղդվելու 5 դեպք։
Փրկարարական ջոկատը նաև պարբերաբար որոնողական աշխատանքներ է տանում գետերում և հէկերում։ Անցյալ օրը Աթարբեկյան հէկում որոնումների արդյունքում հայտնաբերվել է դի։









































