Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Գագիկ Ջհանգիրյանը իմ դասախոսն է եղել, շատ հարգում եմ, բայց այս հարցը զուտ ինստիտուցիոնալ է. Կարինե Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը։

Տիկին Պետրոսյան, Դուք դիմում եք ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջով, որպեսզի ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեն։ Ինչո՞ւ առաջ եկավ նման անհրաժեշտություն։

– Ես դիմումը ներկայացրել եմ ուրբաթ օրը և խնդրել եմ, որպեսզի ԲԴԽ նախագահը հայտարարություն հրապարակի՝ Դատական օրենսգրքի 160 հոդվածի 5-րդ մասով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը։ Ընդ որում՝ դա անհապաղ կատարման գործողություն է։ Այս պահի դրությամբ ես սպասում եմ ԲԴԽ-ի պատասխանին։ Չգիտեմ՝ այդ  պատասխանը դրական, թե բացասական կլինի։ Դրանից հետո արդեն այդ հանգամանքը վիճարկելու եմ դատական կարգով։

Ազգային ժողովում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության ժամանակ վերջինս հանգամանալից անդրադարձավ  այդ հարցին, տարիքային սահմանափակմանը։ Այդ հիմնավորումները բավարար չէի՞ն Ձեզ համար։

– Կան տարբեր իրավական կարծիքներ, և ես այդ իրավական կարծիքի վերաբերյալ այլ տեսակետ ունեմ։

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի դեպքում ինչո՞ւ չէիք արտահայտում այդ իրավական կարծիքը։

– Նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ կապված ես ևս նման կարծիքի եմ եղել։ Ես անգամ վիճարկել եմ դատարանում այդ հարցը և հայցից հրաժարվել եմ միայն այն  հանգամանքով պայմանավորված, որ Գագիկ  Հարությունյանը հրաժարական է տվել։ Հիմա ես կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը ընտրվել է Դատական օրենսգրքի 80 հոդվածի 9-րդ կետի պահանջների կոպտագույն խախտմամբ, և ես այդ հանգամանքը վիճարկելու եմ դատական եռաստիճան համակարգով և անհրաժեշտության դեպքում կբարձրացնեմ նշված նորմերի սահմանադրականության հարցը։

Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն ԲԴԽ դատավոր անդամներին, իսկ իրավաբան գիտնական անդամների մասով տարիքային սահմանափակում չկա։

– Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը հարգում եմ, դա ևս իրավական տեսակետ է, բայց քանի որ կա իրավական վեճ տարբեր տեսակետների միջև, հետևաբար ըստ իս՝ գործը քննության առարկա է  դատարանում։ Թող դատարանը որոշում տա։ Եթե դատարանը իրավական ակտ կկայացնի, որ իմ իրավական տեսակետը սխալ է, ապա ես այդ պահից սկսած, այդ նախադեպային որոշումը հիմք ընդունելով, այլևս  այդ հարցին չեմ անդրադառնա։ Բայց ես իմ կարծիքի, իրավական տեսակետի իրավացիության մեջ վստահ եմ, հետևաբար ես այն վիճարկում եմ։

Ձեր կողմից հարցի բարձրացումը զուտ իրավակա՞ն վեճ է, թե՞ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ինչպես ասում են, հին հաշիվներ ունեք։

– Գագիկ Ջհանգիրյանի հետ որևէ տարաձայնություն չունեմ։ Հարգում եմ շատ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս ժամանակին եղել է  նաև իմ դասախոսը, դասավանդել է քրեական իրավունք։ Բայց այս հարցը զուտ ինստիտուցիոնալ է։ Եթե նախկինում ես այդ հարցը բարձրացրած չլինեի, գուցե ձեր մեջ այդ հարցը  իրավամբ ծագեր, թե ինչու հիմա, բայց ես նաև Գագիկ Հարությունյանի դեպքում եմ այդ հարցը բարձրացրել, դիմել դատարան։ Ես Ջհանգիրյանին շատ հարգում եմ, անձնական որևէ խնդիր չունեմ, բայց իրավական տեսակետ ունեմ, որը պնդելու եմ և վիճարկելու եմ դատական կարգով։

– Իսկ գուցե օրենսդրության բա՞ցն է պատճառը, որ օրենքի նման տարընթերցում է առաջացել։

– Ես ունեմ իմ մեկնաբանությունը, Գագիկ Ջհանգիրյանը՝ իրենը։ Եվ քանի որ այդ մեկնաբանությունները տարբերվում են, ապա թող այդ վեճը քննի դատարանը։

Ներկա դատական համակարգի, այդ համակարգի նկատմամբ առկա անվստահության պայմաններում որքանո՞վ կարող է նման հարց քննարկվել։

– Դատարանները լսում են վարչական, քաղաքացիական, քրեական գործեր։ Եվ եթե ընդհանուր լսված գործերի 2-3 տոկոսն է որպես այդպիսին բողոքարկվում, հետագայում որոշումներ ընդունվում դրանց վերաբերյալ, և այդ պայմաններում խոսել դատական իշխանության հանդեպ վստահության բացակայության մասին, ես դա համարում եմ մերկապարանոց։

Վերջին շրջանում, հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով տեսնում ենք՝ ինչ  պատկեր է։ Իսկ  այս դեպքում, եթե Դուք դիմեք դատարան, և հարցը վերաբերի Գագիկ Ջհանգիրյանին, հասկանալի է, թե ինչ վճիռ կլինի։ Գագիկ Ջհանգիրյանը կարծես անցանկալի մարդ է համարվում և ԲԴԽ-ում, և դատական համակարգի համար առհասարակ։

– Ես քաղաքականության մեջ չեմ  մտնում, քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող, արգելված է։ Ես խոսում եմ զուտ իրավական հարթակներում և զուտ իրավական մոտեցումներով։

ԲԴԽ-ն Ձեր դիմումը այսօ՞ր է քննել։

– Ես անգամ չգիտեի, որ այսօր է քննվելու, մամուլից եմ իմացել դա։ Սպասում եմ պատասխանի՝ դրական, բացասական, անգործություն, գործողություն:  Չգիտեմ՝ ինչ կանի ԲԴԽ-ն։

ԲԴԽ-ն այսօր պետք է քննարկի դեռևս դիմումը վարույթ ընդունելո՞ւ հարցը։

– Այստեղ վարույթ ընդունելու հարց չկա։ Այստեղ կա օրենքի իմպերատիվ պահանջ՝ կա՛մ ԲԴԽ նախագահը  հրապարակում  է կատարում, կա՛մ չի կատարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում