Հնդկաստանն ու Չինաստանը, բանակցությունների 10-րդ փուլի ավարտից հետո, հայտարարել են Հիմալայների սահմանային հատվածներից մեկում իրենց ռազմական ստորաբաժանումների «լիակատար անջատման» մասին:
Հաղորդվում է, որ երկու կողմերի զինվորականները լքում են Պանգոնգ լճի տարածքը:
Չինաստանում, միայն փետրվարի 19-ին են պաշտոնապես ճանաչել 2020թ.-ի հունիսին Գալվանի հովտում, Լադախում հնդիկ զինվորների հետ ձեռնամարտի արդյունքում իրենց 4 զինծառայողների զոհվելու փաստը: Այդ ժամանակ Հնդկաստանը հայտարարել էր իր 20 զինծառայողների զոհվելու մասին, գրում է «Ռազմական տեսություն» Telegram-ալիքը:







































