Գերմանիայի Համբուրգ քաղաքում կորոնավիրուսով վարակված երկու կատու մեկուսացվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ դրանք տնային կատուներ են, որոնց տիրուհին մահացել է կորոնավիրուսից:
Համբուրգում կենդանիների ապաստարանի գլխավոր անասնաբույժ Ուրտե Ինկմանը հայտնել է, որ կատուների հետ ամեն ինչ կարգին է: Նա հույս է հայտնել, որ նրանք մյուս շաբաթ դուրս կգան կարանտինից:
Գերմանիայում մինչ օրս կորոնավիրուսով կատուների վարակման 5, և շների 2 դեպք է գրանցվել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կենդանիներից մարդկանց չի փոխանցվում, բայց կենդանիները մարդկանցից վարակվում են:










































